Մահացել է երգիչ Սերգեյ Զախարովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

68 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել Է խորհրդային եւ ռուսաստանցի Էստրադային երգիչ Սերգեյ Զախարովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտիստի շրջապատի մի աղբյուր:

«Սերգեյ Գրիգորեւիչը վախճանվել Է,-ասել Է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով մահվան ամսաթիվը:-Նա մահացել Է սրտի անբավարարությունից»:

Երգչի հետ հրաժեշտի ժամանակը եւ վայրը առայժմ որոշված չեն:

Զախարովը ծնվել Է 1950 թվականի մայիսի 1-ին Նիկոլաեւում: 1971 թվականին Մոսկվայում ընդունվել Է Գնեսինների անվան երաժշտական կոմեդիայի ուսումնարան, իսկ երկու տարի անց տեղափոխվել Է Լենինգրադի երաժշտական ուսումնարան:

1974 թվականին նվաճել Է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցույթի առաջին մրցանակը: 1975 թվականին գլխավոր դերերից մեկն Է խաղացել «Երկնային ծիծեռնակներ» երաժշտական ֆիլմում:

Տարբեր տարիների Սերգեյ Զախարովն աշխատել Է Լենինգրադի մյուզիք-հոլլում եւ Ռուսաստանի մի քանի քաղաքների ֆիլհարմոնիաներում, հյուրախաղերով եղել Է աշխարհի 42 երկրներում: Լայն հանդիսատեսին հայտնի Է «Երեք ճերմակ նժույգներ», «Տատյանայի օրը», «Ծաղկել են քրիզանթեմները», «Մոսկովյան պատուհաններ», «Սեւ աչեր» հիթերով:




Լրահոս