
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 14-ի նիստում հաստատեց կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 37 պատգամավոր:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր` կողմ կքվեարկեն, եթե միայն իրենց ներկայացրած առաջարկներն ընդունվեն: