Ինեսա Գաբայանի պաշտոնանակության առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսա Գաբայանի պաշտոնանկությունը վերջին օրերին շատ քննարկվեց: Ըստ օդում կախված լուրերի` նրա անունը շրջանառվում է կաշառք տալ-վերցնելու մութ պատմության հետ կապված: Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների` Գաբայանը պաշտոնական դիրքը օգտագործել է իր ընտանիքին պատկանող ընկերության շահերի համար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Գաբայանի ամուսինը հայտնի գործարար Գրիգոր Գաբայանն է, որը «Հիդրոէներգետիկա» ընկերության սեփականատերն է: Ավելին, նրանք ընկերություններ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Բուլղարիայում եւ Ուկրաինայում: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին գրել էր, որ նրանց պատկանող հայաստանյան ընկերությունները զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներով եւ շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով:

Ըստ որոշ տեղեկությունների` Գաբայան ամուսինները կոմիտեն օգտագործել են` ի շահ իրենց նպատակների: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գրիգոր Գաբայանն է կնոջ փոխարեն որոշումներ կայացրել, օրվա մեծ մասն էլ կնոջ աշխատասենյակում է անցկացրել: Սակայն ջրային տնտեսության պետական կոմիտեից լսելով այս տեղեկությունները` հերքեցին` նշելով, որ նման բան չկա, եւ դրանք իրականությանը չեն համապատասխանում:




Լրահոս