
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացված ստուգումների արդյունքում Հաշվեքննիչ պալատը չարաշահումների մասին վկայող ուշագրավ փաստեր է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պալատը ուսումնասիրել է նախարարության` 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի գործունեությունը, բնականաբար արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 2017 թվականին ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը, որը հիմա պաշտպանության նախարարն է: Պարզվում է`խախտումների մեծ մասը արվել են հենց նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում