Էդմոն Մարուքյանը կողմ էր քվեարկել և՛ վարչապետ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի ծրագրերին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մենք մեծ ներդրում ունենք հեղափոխության մեջ ու որեւէ կրեդիտ չենք ուզել, միշտ ասել ենք՝ դուք եք արել: Մարդիկ գիտեն` ով ինչ է արել, ինչքան է արել, երբ ու ոնց է արել: Մի տեսակ ուրացողության ժամանակներ են եկել, ուրանալ բոլորի արարքները, բայց դա էլ է նորմալ, հեղափոխությունից հետո այդպես է, ուրանում են»,- երեկ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Շատերն, իհարկե, կզարմանան՝ այդ խոսքերն ընթերցելով: Բայց նկատենք` մի հարցում Մարուքյանն այնուամենայնիվ ճիշտ է. մարդիկ գիտեն, թե թավշյա հեղափոխության ժամանակ ով ինչ է արել, երբ ու ոնց է արել: Մարդիկ գիտեն ու հիշում են, որ ուղիղ մեկ տարի առաջ` այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկերներին, այդ թվում՝ Մարուքյանին, առաջարկեց միանալ իշխանափոխության իրենց պայքարին, վերջինս դեմ էր:

Ավելին, 2018թ. ապրիլի սկզբներին Մարուքյանը նույնիսկ հոդված հրապարակեց, որում անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը` նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով եւ տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։ Եւ մինչեւ ապրիլի 21-ը Մարուքյանը պնդում էր երրորդ ճանապարհի մասին` քննադատելով Փաշինյանին: Հիշում եք նաեւ հայտնի տեսանյութը:

Մեկ փաստ էլ. Էդմոն Մարուքյանը ՀՀԿ իշխանության տարիներին կողմ է քվեարկել ե՛ւ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի ծրագրերին: Երեկ էլ նա այդ փաստը մեկնաբանել է կառավարության հետ համագործակցությամբ: Մինչդեռ Մարուքյանն ու իր ղեկավարած խմբակցությունը դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս