«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Նրանք պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, եւ Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից:
«Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է նա»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում