Մոսկվայի «Բուտիրկա» բանտում ֆուտբոլային հանդիպում է կայացել, որտեղ թիմերից մեկը հաղթել է 8:7 հաշվով:
Այդ խաղին մասնակցել է նաեւ վերջերս խուլիգանության համար կալամավորված ռուսական «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Մամաեւը: Նա դարձել է 7 գոլի հեղինակ:
Այս իրադարձությունը մեմերի առիթ է դարձել համացանցում:
Պավելը «Կրասնոդարի» կազմում 3 մրցաշրջանում դարձել է 7 գոլի հեղինակ, իսկ «Բուտիրկայում» այդ ցուցանիշը գրանցել է 1 խաղում:
Ձերբակալվածներից մյուսը`Կոկորինը, ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին:
Հիշեցնենք,որ ֆուտբոլիստները ձերբակալվել են 2018 թվականի հոկտեմբերին: