ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով դերասան Վիգեն Ստեփանյանին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այս տեսանյութում հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգերում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:
Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն եք խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին»: