ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ բավականին շատ հանձնարարականներ է տվել։ Դրանցից մեկն ուղղված էր նաեւ Կենտրոնական բանկին։ Մասնավորապեես, նա նշել է, թե Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազման քաղաքականության ուղղությամբ։ Նրա խոսքով, այդտեղ անելիք ունի նաեւ Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունը։
Նա ներկայացրեց Կենտրոնական բանկի հաշվարկները, ըստ որի, 300 մլրդ դրամ բանավեճային փուլում է, եւ այդ գումարը ոչ ոքինն էլ չէ, քանի որ դատական համակարգը չի կարողանում ժամանակին այդ ամենին լուծում տալ։ Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ անցած տարեվերջին հանդիպել է բանկիրներին, եւ այդ ժամանակ պայմանավորվել են խնդրին լուծում տալ: Փաշինյանը հանձնարարեց մշակել օրենսդրական փոփոխություններն և ուղարկել ԱԺ: