
Փարիզյան ՊՍԺ-ն արդեն մտածում է թիմի հեռու ապագայի մասին եւ փորձում է ձեռք բերել լավ պոտենցիալով տաղանդների: Այդ տաղանդների շարքին է պատկանում նաեւ Կիլիան Մբապեն (ոչ, խոսքը ձեր մտածած Մբապեի մասին չէ): 11-ամյա տաղանդավոր երեխան հանդես է գալիս Ռուանսի-ան-Բրի քաղաքի ակադեմիաներից մեկում: Երեխան նույնպես մեծ ցանկություն ունի փարիզյան ակումբի ակադեմիայում հանդես գալ: