
ArmLur.am-ի տեղեկություններով` Արմավիրի փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Սրանով, ըստ էության, սկիզբ է դրվում օպտիմալացման ծրագրին։ Բանն այն է, որ որ Ղուկասյանի պաշտոնը հայեցողական է, և դա է պատճառը , որ որոշումը կանգ է առել հենց Ղուկասյանին ազատելու վրա։
Տեղեկացնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի 3 տեղակալներից արդեն պաշտոնավարում է միայն մեկը։