ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկի` անցած տարվա չորրորդ եռամսյակում «Քեթրին գրուպ» ընկերությունը զբաղեցրել է ցանկի 184-րդ տեղը, իսկ պետական բյուջե վճարել է 913 մլն 864 հազար դրամ:
Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածում «Քեթրին գրուպ»-ը զբաղեցրել է ցանկի 140-րդ տեղը` կատարելով 1 մլրդ 29 մլն 550 հազար դրամ հարկային վճարումներ: Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը «Քեթրին գրուպ»-ը համարվում էր բանանի միակ ներկրողը: Ավելին` Պողոսյանին է պատկանում նաեւ բանան ներկրող «Մելատրոպիկ» ընկերությունը, որը, սակայն, խոշոր հարկատուների ցանկում ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին ընդհանրապես չի եղել: