Արմեն Սարգսյանը քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և հաճախ հանդիպում է «Լուսավոր Հայաստան»-ի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Եւ մեր աղբյուրների պնդմամբ` նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, եւ, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին: Ասում են` նա պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերը հերքեցին այդ լուրը: ԼՀԿ խմբկացության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Իհարկե, Արմեն Սարգսյանը մեր նախագահն է, մենք նրան շատ հարգում ենք, բայց նման գաղափարներ եւ մտքեր չկան։ Անգամ նման խոսակցություններ չեմ լսել։ Առաջին անգամ Ձեզնից լսեցի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս