«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը ճանաչվել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:
32-ամյա իսպանացին «Ցյուրիխի» հետ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Բացի Կալյեխոնից, կոչմանը հավակնում էին «Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարկլին, «Վալենսիայի» հարձակվող Ռուբեն Սոբրինոն և «Վիկտորիայի» պաշտպան Լյուդեկ Պերնիցան:
Բոլորն էլ ընդգրկվել են Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում: