![](https://armlur.am/wp-content/uploads/2018/05/artak-zeynalyan.jpg)
Երեկ ԲԴԽ-ում դատավորների հավաքը չի կայացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի կարողացել ներկայանալ դատավորների հավաքին:
Երեկ գրել էինք, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր դատական համակարգի առողջացման պրոցեսին: Այս հայտարարություններից հետո դադարեցվեցին դատավոր Արայիկ Մելքոնյանի լիազորությունները:
Դատավորներին փետրվարի 15-ին հրավիրել էին ԲԴԽ` քննարկումների, որը նախարարի բացակայության պատճառով չկայացավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ քննարկումը տեղափոխվել է երկուշաբթի: