Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի կարևորությունը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մթնոլորտում քննարկվել են երկկողմ գործակցության, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-16-ը Գերմանիայում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին:




Լրահոս