ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի, որին կից գործում է նաև Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ–ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։
Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։