**Խոյ**. Այսօր պետք է հատկապես ուշադրություն դարձնեք կարգապահությանը, ճշգրտությանը եւ լինեք ուշադիր: Ձեր նպատակներին դուք կհասնեք, սակայն մեծ դժվարությամբ եւ դանդաղ ընթացքով: Խուսափեք նոր պայմանավորվածություններից: Մտերիմ մարդուն հասկանալն այսօր կլինի չափազանց բարդ: Բացատրությունները փորձեք հետաձգել առայժմ:
**Ցուլ**. Ժամանակն է, որ գործողություններում մի փոքր ավելի ակտիվություն ցուցաբերեք: Այդ դեպքում կստանաք դրական արդյունքներ: Եթե ստիպված լինեք գործ ունենալ հակառակորդների կամ չկամների հետ, փորձեք իրադրությունը պահել հանդարտ վիճակում: Շտապողականությունը այսօր ձեր օգտին չէ:
**Երկվորյակ**. Այսօր դուք կկարողանաք ձեր եւ շրջապատի քայլերը հաշվարկել մի քանի քայլ առաջ եւ գործել ըստ այդմ: Եղեք ավելի ճկուն: Հատկապես ուշադրություն հատկացրեք տնային գործերին եւ հարազատների խնդիրներին: Օգտակար կլինի մարզասրահ այցելությունը, զբոսանքը, շոփինգը: Դրանց օգնությամբ դու կկարողանաք բարձրացնել տրամադրությունը:
**Խեցգետին**. Դուք հնարավոր է ունենաք խնդիրներ, որոնք կվերաբերեն ինչպես սիրային հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը: Ամեն բան սրտին մոտ ընդունելու կարիք, ամեն դեպքում, չկա: Ավելի լավ է զբաղվեք այնպիսի գործերով, որոնք ձեր համար իրոք հաճելի կլինեն: Օրվա ընթացքում եղեք ավելի շրջահայաց եւ նրբանկատ:
**Առյուծ**. Օրն առանձնապես լարված չի լինի: Ընդհանուր առմամբ դժգոհելու առիթ չեք ունենա: Հնարավորության դեպքում կարող եք օգտակար ծանոթություններ հաստատել: Հարմար օր է նաեւ տեղեկությունների հայթայթման համար: Կարող եք զբաղվել առողջությանը վերաբերող հարցերով: Սիրային ճակատում ամեն բան ընթանում է իր բնականոն հունով:
**Կույս**. Ոչ մի լուրջ սխալ թույլ չեք տա այսօր, սակայն պետք է խուսափեք ձանձրույթից եւ հապճեպ որոշումներից: Ստիպված եք լինելու այսօր զբաղվել այլոց խնդիրներով: Հիշեք, որ կարիք չկա հավատալ բամբասանքներին, տրված սին խոստումներին: Հնարավոր է, որ ձեզ ցանկանում են մոլորության մեջ գցել:
**Կշեռք**. Կարելի է շարունակել այն աշխատանքը, որը սկսել եք օրեր առաջ: Այսօր արդյունավետ կլինի հատկապես թիմային աշխատանքը: Կարող եք անվարան դիմել գործընկերների օգնությանը: Հնարավոր է, որ այսօր հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները լարվել էին դեռ ամիսներ առաջ:
**Կարիճ**. Այսօր էներգետիկ հոսք կզգաք եւ կլինեք հատկապես եռանդուն մասնագիտական հարցեր կարգավորելիս: Ժամանակը ճիշտ օգտագործեք եւ արդյունքները սպասեցնել չեն տա ձեզ: Հիմնական ուշադրությունը կենտրոնացրեք տան եւ ընտանիքի վրա: Խուսափեք ամեն տեսակ վեճերից ու բախումներից: Ձեր համառությունը, հնարավոր է բերի լուրջ բախումների:
**Աղեղնավոր**. Օրը բավական բարենապստ է: Իհարկե, կարող եք հոգնել, սակայն դա անհանգստանալու առիթ չէ: Փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին: Մի զրկեք ձեզ ուրախ հավաքույթներից:
**Այծեղջյուր**. Շատ հարցերում նկատելի հաջողությունների կհասնեք: Հատկապես բարեհաջող կլինեն տարբեր տեսակի բանակցությունները, գործարար հանդիպումները:Կարող եք երեկոյան գնալ ռոմանտիկ հանդիպումների: Ընտանեկան հարաբերությունները զարգանում են բավական հաճելի շրջադարձերով:
**Ջրհոս**. Մի ստանձնեք պարտականություններ, քան կարող եք կատարել: Եթե ինչ որ բան չի ստացվում ձեզ մոտ,ապա հետաձգեք որոշ գործեր: Հնարավոր է որ գերհոգնածություն զգաք եւ չուզենաք աշխատել առհասարակ: Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:
**Ձկներ**. Այսօր նոր կարեւոր գործեր կարող եք պլանավորել: Կարեւոր է, որ պատահական տհաճ միջադեպերին մեծ նշանակություն չտաք: Ընտանեկան միջավայրում օրը կանցնի հաճելի եւ անշտապ:Կարող եք սիրելիների համար փոքրիկ նվերներ գնել: