ՏԻՄ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 27,22 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 29,6 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Ծաղկավանում՝ 58,77 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 11,3 տոկոս։




Լրահոս