Վարդենիսում, ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 48,35, Ակունքում՝ 60,14 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի փետրվարի 17-ին կայացող արտահերթ ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, գրանցված 10 հազար 676 ընտրողներից մասնակցել է 4835-ը , կամ ընտրողների ընդհանուր թվի 44,36 տոկոսը, իսկ Ակունք համայնքի ղեկավարի ընտրություններին գրանցված 3076 ընտրողներից քվեարկել են 1850-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 60,14 տոկոսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը։

Վարդենիս համայնքում մրցակցում են համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածուներ: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են: Թեկնածուներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Զարոյանը, Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Ղազարյանը:: «Ընտրություններն ընթանում են օրենքով սահմանված կարգով, հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների»,-հավաստեց ՏԸՀ նախագահը:




Լրահոս