
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 45,29 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 45,56 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Արևաբույրում՝ 70,92 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 16,06 տոկոս։