
Աշոցքի 12 ընտրատեղամասերում, որոնք ներառում են 11 բնակավայր, քվեարկությունն ավարտված է: Ըստ նախնական տվյալների 5708 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 3287-ը՝ ընտրողների 57 տոկոսը:
Կրասարում՝ 155 ձայնով առաջին տեղում է ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը:
Սեպասարում՝ 447 ձայնով առաջին տեղում է համայքնի գործող ղեկավար Կարեն Մանուկյանը:
Ղազանչիում՝ 96 ձայնով առաջին տեղում է Կարեն Մանուկյանը:
Աշոցքի 30/09 տեղամասում առաջին տեղում համայնքի նախկին ղեկավարն է՝ 265 ձայնով:
Հիշեցնենք, որ Աշոցքի համամայքնի ղեկավարի համար պայքարում էր 7 թեկնածու: Հիմնական պայքարը գործող համայնքապետի եւ համայնքի նախկին ղեկավարի միջեւ էր: