ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները փակել են ճանապարհը, որպեսզի քվեատուփերն ու արձանագրությունները չհանեն քաղաքից դուրս: Ստեղծված իրավիճակի առնչությամբ զրուցեցինք նախնական տվյալներով ընտրություններում հաղթած, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց ճանապարհի փակ լինելու փաստը:
Սակայն վերջինս դժվարացավ ասել, թե ով և ինչու է այդպես վարվել, սակայն նշեց, որ արձանագրությունները դեռ քաղաքում են, իսկ ինքն էլ անձամբ չի ցանկանում գնալ այնտեղ ՝ կրքերը չբորբոքելու նպատակով:
Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով պարտված մյուս թեկնածուներից ևս կան անձիք, ովքեր ցանկանում են միանալ Վահան Զարոյանին:ընդ որում, քաղաքից ելքը փակ է բոլոր կողմերից՝ թե դեպի Մարտունի քաղաք տանող, թե դեպի Ճամբարակ:
01:20 րոպե. Քիչ առաջ տեղեկացանք՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք բացել են ավտոճանապարհները՝ պայմանավորվելով, որ առավոտյան 10-ին պետք է կրկին փակեն: Նրանք պնդում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորյալ թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը, միեւնույն է՝ չի հաղթել, թեեւ արդեն հրավառություն է քաղաքում:
Իսկ թե որ թեկնածուն որքան ձայն է ստացել, կարող եք կարդալ՝ այստեղ