Հայաստանը շարունակում է Բալկանյան երկների առաջնությունում լավ արդյունքներ գրանցել: Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում ցույց է տվել 3. 44, 55 ժամանակ և գրավել է երրորդ հորիզոնականը: Նա Հայաստանին բերել է բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկի էր նվաճել հեռացատկորդ Լեւոն Աղասյանը: Հավելենք, որ մեր ընտրանու ներկայացուցիչները Հայաստան կվերադառնան փետրվարի 22-ին: