Ինչպես հայտնի է՝ երեկ Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել Արամ Մելքոնյանը, ով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Երեկ արդյունքների հրապարակումից հետո ՔՊ անդամ, ինքնաառաջադրված Վահան Զարոյանի կողմնակիցները փակել էին ճանապարհը, ապա խոստացել շարունակել պայքարը այսօր, քանի որ նրա խոսքով, մինչեւ այժմ Արամ Մելքոնյանը օգտվել է վարչական ռեսուրսներից եւ չարաշահումներով անցել։
Այսօր ArmLur.am-ը կրկին այցելեց Վարդենիս համայնք եւ զրուցեց Վահան Զարոյանի հետ, ով նշեց, թե իր կողմնակիցներին ասել է, որ այլևս ճանապարհ չփակեն, քանի որ այդպես հարց չեն լուծում։ Միևնույն ժամանակ նա նշեց, թե բավարար ապացույցների դեպքում ինքն էլ կկանգնի իր կողմնակիցների կողքին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: