
Վարդենիսի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջատար Արամ Մելքոնյանը, ով մինչ այդ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ArmLur.am-ի հետ զրույցում արդյունքներն անսպասելի համարեց եւ նշեց, թե մինչ այժմ որեւէ կանխատեսում չէին արել։ Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին եւ երեկ Վարդենիսի ճանապարհը փակելուն` Մելքոնյանը ասաց.
«Թեկնածուների շատ լինելը հանգեցնում է սրան։ Ոչ մի արտառոց բան չկա այստեղ, իհարկե կան դժգոհություննեւ եւ ինչ-որ բանից պետք է խոսեն։ Սա անհիմն է։ Շուտով բոլորի համար պարզ կլինի։ Սրանք անտեղի սադրանքներ են։ Պատրաստ եմ ամեն մի քայլի համար պատասխան տալու», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: