Խառը մենամարտերի կրկնակի չեմպիոն Քեյն Վելասկեսի վերադարձը օկտագոն սկանդալային ստացվեց:
Ծնկի ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո Վելասկեսը օկտագունում չդիմացավ նույնիսկ 1 րոպե: Ֆրանսիս Նգանուից ընդամենը 26 վայրկյան պահանջվեց Վելասկեսին գետնին տապալելու համար:
Խաղից հետո Վելասկեսը խայտառակություն համարեց այն փաստը, որ իր հաշվին գրանցվել է նոկաուտ. նրա խոսքով` իր մոտ այդ պահին կրկնվել է ծնկի վնասվածք, եւ դա է պարտության պատճառը:
Սակայն նոկաուտի դրվագը նայելիս երեւում է, որ Վելասկեսը տապալվել է Ֆրանսիսի հարվածից եւ սկզբում ոլորվել է նրա աջ ոտքը, որը վնասված չի եղել:
Ամեն դեպքում Խառը մենամարտերի պաշտոնական կայքում մենամարտի արդյունքը գրանցվել է որպես նոկաուտ` ի օգուտ Ֆրանսիս Նգանուի: