ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շիրակի մարզում

Շիրակի մարզում բուք է: Միջպետական ճանապարհահատվածները գրեթե անանցանելի են: Պատճառը ոչ թե փակ ճանապարհներն են, այլ թույլ տեսանելիությունը: Հատուկ հսկողություն է սահմանվել մի քանի ավտոճանապարհների նկատմամբ: Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը մաքրված է, բայց ցածր տեսանելիության պատճառով ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե անձը անվան փոփոխություն է կատարում, ապա ինչպիսի իրավական հետեւանքներ կարող է առաջանալ:

Հերմինե Գրիգորյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գրիգորյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ:
Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:

 

 

ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա երբ կարելի է վերսկսել վճարումը:

Երեմ Հայրոյան (68 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է, եթե`
1) դատարանը որոշում է կայացրել կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ: Այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, անձը կրկին հաշմանդամ է ճանաչվել, եւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա
3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուuման մաuին ուuումնական հաuտատությունից տեղեկանք է ներկայացվում այդ oրվանից հետո` 3 ամuվա ընթացքում, իuկ այդ ժամկետից հետո տեղեկանքներ կայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենuաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս