Հայաստանում վերջերս հայտարարված համաներման շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա էլ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը համաներման օրենքի կետերից մեկի կիրառման հարցով դիմել է սահմանադրական դատարան:
Այն, որ համաներումից հետո իրավապահ համակարգը հայտնվել է բարդ կացության մեջ գաղտնիք չէ ոչ ոքի: Մասնավորապես ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ուսումնասիրելով իրավիճակը նկատել են, որ 2009 թվականին եւ 2013 թվականի համաներման կիրառման մեջ նշված է եղել, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ , որոնք պետությանը կամ անձին հասցրած վնասը չեն փոխհատուցել: ՄԻնչդեռ վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձիք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում