«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին եւ աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա եւ հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու եւ այլն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ եւ բարձրագույն կրթություն ունեցող անձը։
Հիշեցնենք, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում, մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում եւ մեզանում հայտնի է որպես Պուտինի դեմ ակցիաների ջերմեռանդ մասնակից»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում