Նախագիծը կա, չափն ու պայմանները՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերին: Խոսքը «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին է:  Ըստ նախագծի` անձի կյանքին պատճառված վնաս է համարվում անձի մահանալը, իսկ անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի ստացած միջին, ծանր եւ առանձնապես ծանր վնասվածքը:

Սակայն հետաքրքիր է, որ, նախագծի համաձայն, օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Այսինքն, ստացվում է, որ Ազգային ժողովի պատգամավորները նախագիծ են ներկայացրել` ամրագրելով հիմնական սկզբունքները, սակայն փոխհատուցման չափ, որպես այդպիսին, չեն կարողացել որոշել, ուստի այդ հարցը  թողել են գործադիրի հայեցողությանը: Մինչ այդ նկատենք, որ 2008թ. սկսած` ընդդիմադիր ուժերը, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը, պարբերաբար պահանջել են մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրել, սակայն նախկին իշխանությունները մերժում էին:

Ու ստացվում է՝ ՀՀ-ում մարտի 1-ի բացահայտման, նաեւ այդ իրադարձությունների հետեւանքով տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար հարկավոր էր իշխանափոխություն:




Լրահոս