Armenian text to speach

Կոտայքից շուրջ 15 ծրագիր կներկայացվի Կառավարության սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր մարտի առաջին տասնօրյակում կներկայացվի ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․

Այդ թվում՝

– 3 նոր մանկապարտեզների կառուցում,
– 1 նոր մշակույթի տան կառուցում,
– 1 նոր արվեստի դպրոցի կառուցում,

– 3 մանկապարտեզների հիմնանորոգում,
– 2 մշակույթի տների հիմնանորոգում,
– 1 արվեստի դպրոցի հիմնանորոգում,
– 1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում,

Ինչպես նաև՝ մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր 1-ական ծրագրեր:

Նշենք, որ 2018թ․ ամբողջ տարվա ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել:




Լրահոս