Փետրվարի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և սպասումներ:

***

Ասուլիս. «Մի գողացիր. ինչպե՞ս պաշտպանել հեղինակային իրավունքները»
Փետրվարի 20-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված հայկական ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրին:

Վերջերս էլ ավելի են շատացել հեղինակային իրավունքների պաշտպանության հարցում հայաստանյան ԶԼՄ-ների միջև կոնֆլիկտային իրավիճակները: Երբեմն ԶԼՄ-ները փորձում են լուծում գտնել դատական ատյաններում: Մինչդեռ, ըստ ամենայնի, դատավարություններն ի զորու չեն արմատապես լուծել այս խնդիրը:

Մամուլի ասուլիսի ընթացքում իրավիճակի վերլուծությունը և խնդրի լուծման իրենց տեսլականը կներկայացնեն «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Ֆոտոլուր» գործակալության գլխավոր խմբագիր Մելիք Բաղդասարյանը:

***

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու և իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու  նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաև ծառայության և տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

***

Փետրվարի 20-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Սիրիահայերի հիմնախդիրների համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ջորջ Բարսեղյանի (Հալեպ) մամուլի ասուլիսը:

Ինչպե՞ս արձագանքեցին սիրիահայերը Սիրիայում հայկական զորախմբի ներկայությանը: Ինչպե՞ս այն անդրադարձավ սիրիահայերի կյանքի վրա:

***

Փետրվարի 20-ին  ժամը 14,00 -ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս։
Թեման՝  «Վերադարձ արմատներին» նախագիծը ներկայացնում է «Հայոց ծիլեր» խորագիրը կրող համերգ-ցուցադրությունը՝ նվիրված  Կոմիտասի 150-ամյակին եւ հայ- ֆրանսիական բարեկամությանը»։
Բանախոսներն են՝
Վերգինե Ալավերդյանը –  «Վերադարձ արմատներին»  նախագծի հեղինակ, դիզայներ, մոդելավոր, տիկնիկագործ, տարազների վերարտադրող
Լաուրա Մամյանը –  «Վերադարձ արմատներին»  նախագծի ծրագրային գեղարվեստական  ղեկավար
Մանուշակ Ստեփանյանը –  «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող
Նարե Արամյանը –  Պատանիների ստեղծագործական կենտրոնի տնօրեն




Լրահոս