
Պորտուգալիայի եւ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է ՖԻՖԱ 19 խաղի շապիկից: Այսուհետ խաղի վրա պատկերված կլինեն Դե Բրույնեն, Նեյմարը եւ Պաուլո Դիբալան: Ամենայն հավանականությամբ EA Sports-ը այսպիսի որոշման է հանգել` ելնելով Ռոնալդուի դեմ հնչող բռնաբարության մեղադրանքներից: Լուրեր կան նաեւ, որ Ռոնալդուն դատի կտա EA-ին` պայմանագիրը խզելու եւ իր անունը անհիմն ապականելու համար: