Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանը պետությանը անհատույց գումար է փոխանցել: «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ կառավարության աշխատակազմից:

2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա դրվել է կալանք՝ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:




Լրահոս