
Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հեռացատկում շատ լավ արդյունք է գրանցել Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ ցուցանիշով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր:
Մեր աթլետները Երևան կվերադառնան փետրվարի 22-ին: