Մեղադրանքն անհիմն է, իսկ խնդրի շահարկումը՝ ոչ կոռեկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս livenews.am լրատվական կայքին տված հարցազրույցում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) ներկայացուցիչն անդրադարձել է Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ջրաչափերի գնման գործընթացին` ներկայացնելով այն որպես կամայական սկզբունքներով դրանց մատակարարների ընտրություն: Ավելին, Հայաստանի «Ջրմուղ համակարգերի օպերատոր» կազմակերպությունը մեղադրվել է բարձր գնով ջրաչափեր ձեռք բերելու մեջ՝ ներդրումների մեծ ծավալներ ներկայացնելու եւ այդ ճանապարհով համակարգում առկա մյուս խնդիրների լուծման վրա ներդրումներ կատարելու պարտավորությունից ազատվելու նպատակով:

Այս կապակցությամբ Վեոլիա ջուր ՓԲԸ հարկ է համար իրազեկել հանրությանը, որ նշված հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունը եւս մեկ անգամ հայտարարում է՝ ջրաչափերի մատակարարների ընտրությունն իրականացվում է հստակ չափորոշիչների հիման վրա, որի մասին տեղեկացված են ՀՀ ՏՄՊՊՀ-ն ու այլ պատկան մարմիններ, եւ լի է
վճռականությամբ պաշտպանել սեփական տեսակետը՝ ի շահ ընկերության գործարար համբավի ու բաժանորդների:

Ընկերությունն իր գործունեության մեջ մշտապես առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, որը, ի դեպ, Վեոլիա Ջրից, որպես առաջատար օպերատորից, պահանջում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն և առաջադեմ տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ներդրում համակարգերում:

Ու քանի դեռ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Վեոլիա Ջուր ընկերությունը կոռեկտ չի համարում խնդրի հետագա շահարկումը եւ մերժում է ամեն մի մեղադրանք իր հասցեին՝ անբարեխիղճ աշխատանքի ու ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:

Վեոլիա Ջուր ՓԲԸ




Լրահոս