Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ռուս սահմանապահներից մեկը շան օգնությամբ գտել է կորած քաղաքացու դին:
Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում սահմանապահի շունը սկզբում գտել է կորած քաղաքացու հեռախոսը, իսկ 1.5 ժամ անց՝ նրա դին: