**Խոյ**. Ավելի լավ է նոր գործեր այսօր չսկսեք: Փորձեք ավելի շատ հանգստանալ եւ չծանրաբեռնել ձեզ ավելորդ խնդիրներով: Կարելի է զբաղվել հարաբերությունների վերագնահատմամբ, մաքրելով ընկերական շրջապատը որոշ անցանկալի մարդկանցից:Ձեր խորհուրդները կլինեն օգտակար նրանց համար, ովքեր օգնության ակնկալիքով կդիմեն ձեզ: Շատ ժամանակ հատկացրեք տնային գործերին:
**Ցուլ**. Օրը կարող է բազում հնարավորություններ բացել ձեր առաջ:Հնարավորություն կունենաք նոր օգտակար կապեր հաստատելու, կարեւոր հարցերի շուրջ պայմանավորվելու: Օրը կարող է անակնկալներով լեցուն լինի սիրային հարաբերությունների առումով: Ցանկալի է, որ այսօր զբաղվեք առողջությանը վերաբերող հարցերով որոշակի փոփոխության ենթարկելով եւ սննդակարգը եւ օրվա ընդհանուր գրաֆիկը:
**Երկվորյակ**. Նախընտրույունը տվեք այն գործերին, որոնցում բացի ձեզանից այլ մարդկանց ներգրավվածության կարիքը չիլինի, քանի որ նրանք ովքեր կուզենան այսօր օգնել ձեզ, սեփական ոչ-կոմպետենտության պատճառով ընդհակառակը կխանգարեն: Ամենեւին պետք չէ զարմանալ, որ հարազատների գործընկերների նույնիսկ ղեկավարության կարծիքը կարող է տարբեր լինել ձեր կարծիքից**:**
**Խեցգետին**. Ճակատագիրը ձեզ այսօր հնարավորություն կտա հատկապես նյութական վիճակը կարգավորելու: Մի վարանեք: Ակնթարթային արագությամբ կայացրած վճիռներն են, որ ամենից ճշմարտինեն: Ավելի շատ ժամանակ հատկացրեք մաքուր օդում զբոսնելուն, հաճելի մարդկանց ընկերակցությամբ մշակութային հարցեր քննարկելուն:
**Առյուծ**. Փորձեք այս ժամանակահատվածում խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Խորհուրդ չի տրվում նաեւ զգացմունքային սուր ելեւէջումները: Օրը վատ չի դասավորվի արդեն բացված հունով գործերն առաջ տանելու համար: Հարաբերություններ պարզելուց զերծ մնացեք: Ավելի շատ հանգստացեք եւ մի մոռացեք ինքներդ ձեզ եւ սիրելիներին երես տալ:
**Կույս**. Կարելի է նոր գործեր սկսել,կամ ինքնակրթությամբ զբաղվել: Հնարավոր է հին կապերը աշխատեցնելու կարիք լինի, որոնք նոր հեռանկարներ կբացեն ձեր առաջ: Թեեւ հիմա դժվարությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ,սակայն գործնական ոլորտում կկարողանաք գոնե ընթացիկ հարցերից գլուխ հանել:
**Կշեռք**. Այսօր ձեր մասնագիտական հետաքրքրությունները կարող է բախվեն ձեր անձնական հարաբերություններին, ուստիեւ փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Պատրաստ եղեք ակնթարթորեն արձագանքել եւ որոշումներ կայացնել: Պլաններում փոփոխություններ մտցնելու կարիք ամենեւին չկա:
**Կարիճ**. Խոսակցություններում պետք է լինել հստակ եւ պահպանել էթիկետը: Փորձեք ավելի շատ լսել, իսկ ավելի քիչ` խոսել: Բախումներից խուսափեք այսօր, որքան հնարավոր է:Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական գործունեության տիրույթում: Եթե ճիշտ եւ ժամանակին կողմնորոշվեք, կարող եք շահող դուրս գալ:
**Աղեղնավոր**. Այս փուլը կարող է լինել բավական լարված ձեր համար: Կյանքի ավելի հանգիստ ռիթմ մշակեցեք ձեր համար եւ շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Սիրային ճակատում ամեն ինչ ընթանում է ներդաշնակ ու հանգիստ հունով: Հաճելի ծանոթություններ են սպասվում միայնակ Աղեղնավորներին:
**Այծեղջյուր**. Մասնագիտական գործունեության համար ժամանակը ամենից բարենպաստն է: Լավ կլինի, եթե կարողանաք գտնել եւ ղեկավարությանը առաջարկել նորարար միջոցներ, որոնք ձերաշխատավայրում աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ: Կարող եք օգտագործել կապերն ու ծանոթությունները ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելիս:
**Ջրհոս**. Օրը կանցնի հանգիստ, առանց կտրուկ շրջադարձների: Այսօր, ինչ որ պլանավորել եք, կկարողանաք իրականացնել լիովին: Փորձեք երեկոյան ինքներդ ձեզ ուրախացնել փոքրիկ նվերներով: Սիրելիները կօգնեն ձեզ այդ հարցում:
**Ձկներ**. Այսօր դուք բավականին խոցվող կլինեք: Պետք է հատկապես զգույշ լինել նոր ծանոթների հետ շփումներում, եթե նրանք չափազանց ակտիվություն են ցուցաբերում: Հնարավոր է խաբեության զոհ դառնաք: Ուշադիր եղեք մեքենայի ղեկին գտնվելիս: