Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները ևս երկու ամիս աշխատավարձ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկարաձգել երկու ամսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վ.Մեջլումյանը հանձնարարել է մարտի 1-ից եւս երկու ամսով երկարաձգել պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել էր ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու հանձնարարական, որի հիման վրա ընկերության աշխատողները պետք է ստանային ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:

Ստացվում է, որ գործարանի աշխատողները եւս երկու ամիկս աշխատավարձ կստանան:
Ս.Հ.




Լրահոս