
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն այժմ տեսնում է սահմանադրական փոփոխությունների կարիք, սակայն թե դրանք ինչպիսին կլինեն, ինչին միտված կլինեն, տվյալ պահին նա դժվարացավ ասել: Ամեն դեպքում պատգամավորը լինելով իրավական ոլորտի ներկայացուցիչ, բազմաթիվ փոփոխությունների նախաձեռնութուններ ունի, որոնք առաջիկայում պատրաստվում է ներկայացնել։ Հարցին՝ որքանով են այժմ ազատ դատավորները, քանի որ դժգոհում են, թե կաշկանդված են բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով, Դավթյանը հայտարարեց, թե մայիսյան հեղափոխոթյունից հետո բոլորն են ազատ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: