Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրամական աջակցությունից կօգտվեն անցած տարվա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ կուսակցություններին 2019 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725 հազար 600 դրամ: Նշենք, որ միայն Հայասատանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208 հազար 500 դրամ: Իսկ ահա «Բարգաված Հայաստան» կուսակցությանը կտրվի 9 մլն 150 հազար 700 դրամ գումար: Նկատենք, որ «Իմ Քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար 300 դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ որ ֆինանսական աջակցություն կստանան նաեւ «Լուսավոր Հայաստան»`7 մլն 56 հազար 700 դրամ եւ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները`4 մլն 303 հազար 400 դրամ:
Ս.Հ.