ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե մտնես տեսակցության, համոզի` գողությունը վիզ առնի». դատապարտյալի մայրն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Վարդենիս քաղաքի բնակիչ Արմինե (Ստեփան) Կարապետյանը և կոչով դիմում է վարչապետին.

«Հարգելի վարչապետ դիմում և խնդրում եմ, որ լսեք իմ աղերսը, որովհետև ես գիտեմ, որ Դուք լավ գիտեք ազատության գինը, աղերսս ուղղում եմ  նաև բոլոր այն բարձաստիճան ատյաններին, ովքեր կլսեն և ընթացք կտան իմ հորդորներին»:

Նշենք, որ 2018թ-ի դեկտեմբերի 18-ին Վարդենիսում բնակարանային գողություն է եղել, որում մեղադրում են Արմինե Կարապետյանի որդուն` Վալերի Կարապետյանին, իսկ վերջինս ասում է, որ ինքը կապ չունի այդ գողության հետ:

Ի դեպ, Ստեփանա Կարապետյանը դիմել է նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև` առանց խմբագրման:

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» Դաշինքի Պատգամավոր՝

Տիկին Թագուհի Թովմասյանին

Վարդենիս քաղաքի Թումանյան փ.1-ին նրբանցքի, տուն թիվ 1-ին հասցեի բնակչուհի Ստեփան Էդիկի Կարապետյանից

Դիմում-Նամակ

Հարգելի Պատգամավոր՝ Թագուհի Թովմասյան,

խնդրում եմ ուշադրություն դարձնեք այս քրէական գործին, որ որդուս անհիմն չդատեն: Ես՝ Արմինե Կարապետյանս՝անձնագրով (Ստեփան Կարապետյան) հանդիսանում եմ Վալերի Կարապետյանի մայրը՝ պնդում և հաստատում եմ, որ իմ որդին կապ չունի այս ամենի հետ: «Դեկտեմբերի 18–ին որդիս` Վալերին, տանն էր, ծննդյան օրն էր, հաց էի պատրաստում, որ տարեդարձը նշեինք: Երեկոյան երեք անձ քաղաքացիական հագուստով եկան եւ ասացին, որ Վալերին պետք է գա ոստիկանության Վարդենիսի բաժին: Մենք հարցրեցինք ինչ է եղել, ասեցին` կգա կիմանաք: Որդիս գնաց ոստիկանության բաժին, մենք էլ մտածեցինք, թե թյուրիմացություն եղած կլինի՝ կգնա ու կգա:

Իսկ երբ ուշացավ, անհանգստացանք: Ամուսինս ճնշման խնդիր ունի՝ դեղ տվեցի,որ մի քիչ հանգստանար եւ գնար որդու հետեւից, տեսներ, թե ինչ է եղել: Մի քիչ անցավ, մեկ էլ դուռը թակեցին ոստիկանության 10-12 աշխատակից, գիշերվա 11-ին լցվեցին մեր տուն եւ ասացին, թե խուզարկություն պետք է անեն: Իրենց հետ բերել էին երկու երեք քաղաքացի, որոնց մենք չէինք ճանաչում:

Երեխաները քնած էին՝ վախեցած արթնացան եւ քնաթաթախ երեխաների աչքի առաջ սկսեցին գազանավարի՝ մինչև գիշերվա 3- ը խայտարակ ձևի խուզարկել տունը: Բոլորովին հաշվի չառան իմ խնդրանքը, որ տունը անչափահաս երեխա կա. հիվանդ կա, մի թե խուզարկության ժամ չկա՝ բա ուր մնաց մարդու իրավունքը, երեխաների պատշպանությունը: Ամբողջ ընտանիքը վախի մեջ էր, բա դա անելու բա՞ն էր: Հոգեբանորեն երեխաները ճնշվել էին:

Առավոտը լույսը բացվեց, ամուսինս գնաց բաժին, իրեն այնտեղ ասել էին, որ գողություն է եղել, դրա համար են որդուս բռնել, կքննեն, կհասկանան եւ որդուս բաց կթողնեն: Հետո էլ մեզ հայտնի լուրեր հասավ որ որդու ծեծել են, հոգեբանորեն ճնշել են, որ վիզ առնի, թե ինքն է արել այդ գողությունը: Ամուսնուս հետ գնացինք ոստիկանություն, խնդրեցինք, որ որդուս հետ տեսակցություն թույլ տան, մեզ ասացին նման բան չեն կարող անել:

Մեզ մոտեցավ ոստիկանության ավագ տեսուչ՝ Արթուր Մուրադյանը եւ ասաց, որ ինքն է գողության տան մոտ տեսել իմ որդուն եւ նմանեցրել է, որ նա է: Ոստիկան Արթուրը մեզ այնտեղ ասաց. «Եթե ես ձեզ հնարավորություն տամ ձեր որդուն տեսնեք, ապա օգնեք, որ նա վիզ առնի, որ դա ինքն է արել»: Երկու-երեք ոստիկան մեզ համոզում էին, որ մտնենք տղայիս համոզենք, որ վիզ առնի: Ասացի մտնենք տեսնենք, թե ինչ է եղել»: Սակայն հանդիպումը եւս անցավ ապարդյուն: «Համոզում եինք տղայիս` վիզ առ, տղաս նյարդայնացած ասում էր, թե ինքը չի արել նման բան, ինքը խաբար չէ, ինչը վիզ առնի: Այդ ոստիկանն ընդամենը նմանեցրել է որդուս:

Այդ ըթացքում ավագ տեսուչ Արթուր Մուրադյանը շատ անհանգիստ գնում գալիս էր ու հարցնում- «Ուզում եք էլի մնաք,նորմալ է ամեն-ինչ»: 1 ժամից ավել մեզ թողեցին, որ համոզեինք որդուս: Դուրս գալուց հենց դռան մոտ Արթուրը սպասում էր մեզ՝ խառնված մոտ եկավ ու հարցրեց. «Վիզ առա՞վ, համոզեցի՞ք»:

Ասեցի որդիս ասում է տեղյակ չի, ինչը վիզ արնի: Արթուրը խառնված ու մանթրաշ մնաց կանգնած: Դեպքը եղել է ժամը 21:00-ին, այդ ժամին որդիս տունն է եղել: Անգամ քննիչին ասել եմ գնացեք և հարցրեք, Իմ տղայի ընկերները, հարեանները կարող են հաստատել, որ նա տանն է եղել, քանի որ այդ ժամին որդու ընկերոջ աղավնին կորել էր, եկել էին տեսնելու, թե կարող է իրենց աղավնիները մեր աղավնիների հետ իջել են մեր բակ»: Խնդրել եմ կանչի հարևանին,տղայիս ընկերոջը, բայց նա չի լսել իր հորդորները.

«Միթե մի ոստիկանի ասելով կամ ծնողին ասելով՝ գնա համոզի, որ վիզ առնի, այդպե՞ս են գործերը քննում, երեւի այս ամենի մեջ ոստիկան կա, դրա համար են այդպես անում, դրա համար ոչ մի գործ չի բացահայտվում:

Իմ որդուն փակի տակ են պահում մեկ բանի համար, որ ընդամենը ոստիկան Արթուրը գողության տեղը տեսել է ինչ-որ անձանց եւ նմանեցրել է որդուս: Ձեզ ասեմ, որ որդիս ու ոստիկան Արթուրը որոշ ժամանակ առաջ ընդհարում են ունեցել, այդ ժամանակ որդիս գնացել է ոսկու հանք` գործ ուզելու, ոստիկան Արթուրը որդուս ահ էր տվել, թե ցույցին մի մասնակցի, գործ մի ուզի, տղաս ասել էր, թե ինչ եմ անում, եկել եմ գործ եմ ոզում, ոստիկան էր ահ էր տվել, թե կտեսնես:

Այդ ամենից հետո քննիչը կանչել էր որդուս, ասել էր, թե նման բան չանես, եթե աշխատանք ես ուզում, նորմալ գնա դիմում գրի: Քննիչը որդուս ասել էր, որ Արթուր քո դեմ բողոք ունի, որ դու իր հետ կոպիտ ես խոսել: Այո, ես ասում եմ, որ գողություն եղել է, եւ այդ գողությունը եղել է ոստիկան Արթուրի տան հարևանությամբ, ինքը միգուցե տեսել է ուրիշի եւ, դրանց հետ համագործակցելով, որդուս հետ վրեժխնդիր է լինում»: Մինչև հիմա էլ մեզ հոգեբանորեն ճնշում են,որ տղայիս համոզենք վիզ առնի:Բայզ տղայիս դեմ ապացույցներ չկան , դա կարող է նաև հաստատել տղայիս պաշտպան՝Արմեն Սարգսյանը: Տղայիս վերաբերյալ քրեական գործը քննվում է Վարդենիսի քննչական բաժանմունքում գտնվում է քննիչ Ա. Սուքիասյանի մոտ:

Տղաս 31 տարեկան է և ոչ մի անգամ խնդիրներ չի ունեցել ոստիկանության հետ:Ուղակի խնդրում եմ, եթե հնարավոր է Վարդենիսի ոստիկանության բաժնում էլ ասեք, որ հիմա էլ էն թիվը չի,որ մարդու իրավունքներն ոտնահարեն, ծնողներին հոգեբանորեն ճնշեն՝ թե գնացեք համոզեք թող վիզ արնի:

Վալերին իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա,կին,մենք՝ ծնողներս ունենք, առողջական խնդիրներ: Մեր բաժինը ամբողջապես աշխատում է Սերժի ժամանակվա ոգով, դրա համար էլ ոչ մի գողություն չի բացահայտվում, գուցե այս ամենի մեջ իրենց մատը խառն է:Ես համագյուղացի եմ և լսել եմ, որ գյուղում բազմաթիվ գողություններ են եղել՝ տարբեր բնույթի, որոնք ոչ մեկը չի բացահայտվել:Ես այս երկու ամսվա մեջ հասկացա,որ նույն ՀՀԿ-ի ոստիկաներն են ՝ նույն ոճով են աշխատում՝Սրանց հոգին պետք է փոխվի:

Համոզված եմ, որ ավագ տեսուչ Արթուր Մորադյանը պաշտոնի բարձրացման համար տարիներ շարունակ նույն տեղում դոփելով՝ նույն պաշտոնին մնալով ոչ մի գործ չբացահայտելով,որոշեց վրեժխնդիր լինել որդուցս: Խնդրանքս մեկն է, որ որդուս Վալերի Կարապետյանին կալանքից ազատեն, նա արդեն շուրջ երկու ամիս է կալանքի տակ է, իմ որդին անմեղ է , ինչու պետք է չկատարած արարքի համար գտնվի կալանքի տակ, թող իմ որդու նկատմամբ ընտրվի այլ խափանման միջոց ստորագրություն կամ կալանավորումը փոխարինվի գրավով մենք պատրաստ ենք գրավ մուծել, քանի որ համոզված ենք, որ մեր որդին անմեղ է և չի կատարել այդ գողությունը, որդուս խնամքին են գտնվում նրա կինը, երկու անչափահաս երեխաները, մեր ամբողջ ընտանիքը, նա տարբեր շինարարական, խառը աշխատանքներ կատարելով պահում, էր մեր ընտանիքը, բացի այդ ձգտում էր աշխատանք ունենալ, դիմել էր Սոթքի ոսկու հանքի շահագործման հիմնարկությանը սպասում էր, որ իրեն աշխատանքի ընդունեն: Նա աշխատող, ընտանիք պահող մարդ է, դա է հաստատում նաև քաղաքապետարանի տված բնութագիրը, բոլոր մեր հարևանները նույնպես կարող են հաստատել, որ իմ որդին ազնիվ, ընտանիքի մարդ է, նա գող և ավազակ չէ, չի կարող լինել, ես այդպիսի զավակ չեմ դաստիարակել և մեծացրել:

Իմ որդին որևէ մեկի վրա ազդելու, թաքնվելու, քննիչի կանչով չներկայանալու խնդիր չունի, նա անմեղ է, ընտանիքի տեր, և թող ազատության մեջ մնա, և այդ քրեական գործով քննությունը շարունակեն, պարզեն ճշմարտությունը, մենք թաքցնելու բան չունենք, թող արդար քննություն իրականացնեն, մեկ ոստիկանի ցուցմունքի վրա ընտանիք չքանդեն, երեխաներին որբ չթողեն, այս երկու ամիս է որդիս կալանքի տակ է և բացի այդ ոստիկանի ցուցմունքից և ինչ որ մի անդորրագրից, որը պարզ չէ որտեղից և ոնց է հայտնվել այս գործում ոչ մի ապացույց չկա իմ որդու դեմ, եթե նրանք ապացույց ունենային մշտապես տարբեր եղանակներով մեզ չէին համոզի, որ Վալերիին ասենք, հորդորենք այդ գողությունը վիզ առնի:

«Մենք անզոր ենք այս շղթայի դեմ պայքարելու, սա ոհմակ է: Մենակ տեսնելով մարդ չեն ձերբակալում, կալանավորում , անմեղ մարդու ամիսներով կալանքի տակ պահում, մի քանդեք մեր ընտանիքը, ոչ մի փաստ չկա, ես այս ամենի մեջ տեսնում եմ, որ խառն է ոստիկանի մատը»:

Հարգելի պատգամավոր տիկին Թովմասյան հուսով ենք, որ մեր խնդրանքը տեղ կհասնի և կաջակցեք որպեսզի իմ անմեղ որդին Վալերի Կարապետյանը ազատվի այդ անօրինական կալանքից, վերադառնա իր ընտանիքի, անչափահաս երեխաների խնամքին և ազատության մեջ գտնվելով ապացուցի իր անմեղությունը այդ գործով:

Դիմող Ստեփան Կարապետյան

31.01.2019թ.

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս