Այսօր` փետրվարի 20-ին` Երեւանի ժամանկով 00:00-ին, տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի եւս երկու հանդիպում: «Շալկե 04»-«Մանչեստեր Սիթի»: «Ֆելտինս Արենայում» այսօր ասեղ գցելու տեղ չի լինելու. գերմանացիները միահամուռ ուժերով առաջնորդելու են իրենց թիմին ահեղ «Քաղաքայինների» դեմ պայքարում: Դիմակայության վառ ընդգծված ֆավորիտը, իհարկե, մանչեստրյան ակումբն է, որը մի քանի խաղ Անգլիայում միավորներ կորցնելուց հետո սկսել է աջ եւ ձախ «կուլ տալ» մրցակիցներին: Հիմա ռուրյան ակումբի հիմնական խնդիրը այդ հոսանքի տակ չընկնելն է : Վիճակահանությունը առաջին տպավորությունից անչափ բարի է գտնվել «Սիթիի» համար, սակայն պետք է հասկանալ` Չեմպիոնների Լիգայում հեշտ մրցակիցներ ուղղակի չկան: Գերմանական թիմը միշտ էլ աչքի է ընկնում իր կրակոտ ֆուտբոլով, եւ չի կարելի ասել, որ այս դիմակայությունում պայքար չի ձեւավորվելու:
«Մանչեստեր Սիթիի» մասին ասելու շատ բան չկա. թիմը հիանալի վիճակում է եւ ֆանտաստիկ տրամադրությամբ է մոտենում խաղին «Չելսիին» եւ «Նյուպորտին» ջախջախելուց հետո (6:0,4:1):
Հավանական մեկնարկային կազմեր. «Շալկե 04»`Ֆարման, Կալիջուրի, Սանե, Նաստասիչ, Օզիպկա, Մակկեյն, Բենտալեբ, Մատոդո, Ուտ, Կոնոպլյանկա, Բուրգստոլլեր:
«Մանչեստեր Սիթի»`Էդերսոն, Ուոլկեր, Օտամենդի, Լապորտ,Դանիլո, Դե Բրույնե, Ֆերնանդինյո, Բ.Սիլվա, Ստերլինգ, Ագուերո, Սանե:
«Ատլետիկո Մադրդիդ»-«Յուվենտուս» 121 գոլ միայնակ, 116 գոլ ամբողջ թիմով` Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ: «Վանդա Մետրոպոլիտանոյում» «Ատլետիկոն» կընդունի «Յուվենտուսին» Հյուրերի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր ակտիվում Չ/Լ-ում ունի ավելի շատ գոլ, քան «հնդկացիները»: Իրոք շշմելու արդյունք է, բայց դա չի երաշխավորում «Ծեր Սինյորայի» հաղթանակը: Այս գերդիմակայության մեջ չնչին առավելություն տրվում է թուրինյան ակումբին, եւ դա կապված է հենց Ռոնալդուի գործոնի հետ: Պորտուգալացին շատ լավ գիտի` ինչպես գոլ խփել մադրիդցիներին: Նա «Ատլետիկոյի» հետ խաղերում դարձել է 21 գոլի հեղինակ. փաստ, որը կրկին անհանգստանալու առիթ է տալիս մադրիդյան գրանդին: Երկու պաշտպանողական թիմեր, որոնցից այս պայքարում երկրպագուները սպասում են հարձակողական ֆուտբոլ: Ատլետները կարծես կորցրել են պաշտպանվելու այն փառահեղ տակտիկան, որը կիրառում էին տարիներ առաջ, բայց դրա փոխարեն ձեռք են բերել հարձակվելու մեկ այլ շնորհ: Անկանխատեսելի «Ատլետիկոն» կփորձի կանգնեցնել կատարելությանը տենչող Ռոնալդուին եւ նրա թիմին: «Ատլետիկո Մադրիդ»`Օբլակ,Արիաս,Խիմենես,Գոդին,Ֆելիպե,Սաուլ,Կոկե,Ռոդրի,Լեմար,Մորատա,Գրիզման «Յուվենտուս»` Շեսնի,Դե Շիլիո,Բոնուչի,Կիելինի,Սանդրո,Բենտանկուր,Պյանիչ,Մատիուիդի,Դիբալա,Մանջուկիչ,Ռոնալդու:
2 սերիայից բաղկացած գերֆանտաստիկ ֆիլմերի առաջին սերիաները այսօր սպորտային գլխավոր իրադարձություններն են:
Էդմոն Մարտիրոսյան