Բարսեղ Բեգլարյանի սիրտը շատ փող է ուզում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով ավելի հայտնի է Ֆլեշ Բարսեղ անունով, երեկ «ուրախալի» լուր է հայտնել հայ հանրությանը՝ ասելով, որ առաջիկայում բենզինի գները Հայաստանում թանկանալու են, քանի որ բենզինը միջազգային շուկայում թանկացել է:

Բենզինի միջազգային գին, որպես այդպիսին, գոյություն չունի, կա նավթի համաշխարհային գին, եւ ամեն երկիր ինքն է որոշում, թե բենզինի վրա ինչ չափով հարկ կիրառի, եւ ըստ այդմ էլ ձեւավորվում է բենզինի գինը:

Հայաստանում բենզինի հարկումը չի փոխվել: Նավթի համաշխարհային գները ոչ միայն չեն աճել, այլեւ նվազել են, օրինակ՝ եթե հոկտեմբերին այն արժեր 85 դոլար, ապա հիմա 65 դոլար է մեկ բարելի դիմաց: Ռուսաստանում եւս բենզինը էժանանում է. հունվարին բենզինի մեծածախի գինը էժանացել է 19,1 տոկոսով: Բենզինը էժանացել է նաեւ բենզալցակայաններում, թեեւ ոչ այդ չափով:

Այսպիսով, պարզ է, որ Բարսեղ Բեգլարյանի սիրտը շատ փող է ուզում, եւ նա որոշել է դա աշխատել բենզինը թանկացնելու միջոցով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս