
Ֆուտբոլ խաղացողների թիմն ընդլայնվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ պայմանավորվածություն է առկա, որ պարբերաբար ֆուտբոլ են խաղալու նաեւ պատգամավորներն ու խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն ու օպերատորները:
ԶԼՄ շրջանակից խաղի կազմակերպիչը մեզ հետ զրույցում նշեց, թե Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման խաղ: