Կայացան Չ/Լ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղերից վերջին երկուսը: «Վանդա Մետրոպոլիտանոյում» «Ատլետիկեն» կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել «Յուվենտուսի» դարպասը եւ մոտենալ 1/4 եզրափակչին: Տանտերերից գոլի հեղինակ դարձան Խիմենեսը եւ Գոդինը:
Մյուս խաղը ուղղակի ֆանտաստիկ ստացվեց: Գելզենկիխենում տեղի «Շալկեն» 2-3 հաշվով զիջեց «Մանչեստեր Սիթիին»: Տանտերերից դուբլ ձեւակերպեց Բենտալեբը, իսկ հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Ագուերոն, Սանեն եւ Ստերլինգը:
Հավելենք, որ պատասխան խաղերը կկայանան մարտի 12-ին: