Լևոն Աղասյանը կրկին առաջինն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները մասնակցել են միջազգային երրորդ մրցաշարին: Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկորդների մրցումներում հաղթել է կապանցի Լևոն Աղասյանը:

Աղասյանը գերազանցել է միջազգային կարգի վարպետի ցուցանիշը և 16 մ 79 սմ արդյունքով դարձել է հաղթող: Հիշեցնենք, որ Լևոնն օրեր առաջ Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում եւս նվաճել էր հաղթողի տիտղոսը:




Լրահոս