Արայիկ Հարութունյանը էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:
Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով:
Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին: Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի և թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել և օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին:
Ուրախ եմ, որ այսօր ձևավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովել Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները:
Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»: