«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խնբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ.
-Պարոն Սիմիդյան, այս փուլում սահամանդրական փոփոխություններ իրականացնելու ինչքանո՞վ է կարեւոր։
-Ես չգիտեմ` ինչ մասով խոսեմ, որովհետեւ հիմա ինչ-որ առաջարկներ կան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից։ Օրինակ` Լուսավոր Հայաստանի կողմից։ «Հայ Ազգային կոնգրեսն» է առաջարկով հանդես եկել սահամանդրական հանրաքվե անելու եւ նախագահականին վերադառանալու։ Այս պահին օրակարգում չկա նման հարց։ Ես կարծում եմ, որ վաղաժամ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին խոսելու համար։ Խորհրդարանական համակարհը դեռ նոր է եւ նոր է մտել լիազորությունների ամբողջական տիրույթ։ Մինչեւ այս փուլը չհաղթահարենք, արագ հանրաքվեներով հետ վերադառնալ սխալ է։
-Ի՞նչ կասեք սուպերվարչապետության վերացման մասին։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր կարծես ինքն էլ դեմ էր այդ համակարգին։
-Դրա մասին բազմիցս խոսվել է հեղափոխությունից հետո, դրա մասին խոսվում է հիմա։ Մենք չենք հրաժարվում այդ օրակարգից, բայց խնդիր կա այդ փոփոխությունները կազմակերպել այնպես, որ պետական համակարգը հավելյալ նեգատիվ ցնցումների մեջ չընկնի։ Այս փոփոխությունները մեր օրակարգում էլ կան, այդ մասին շատ գործիչներ խոսել են։
-«Իմ քայլը» խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ։ Ի՞նչ արդյունքներ կան այս հանդիպումներից։
-Շատ դրական արդյունքներ կան։ Սա շատ դրական գործընթաց է, նաեւ շատ կարեւոր է խորհրդարանի դերի բարձրացման իմասով, նաեւ վերհսկողություն իրականացնելու իմաստով։ Բայց նաեւ սա աշխատանք է, որը պետք է արվի արդյունավետ դարձնելու թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի աշխատանքների, օրենքների մշակման իմաստով։ Մենք հասկանանք` գործադիրում ինչպես են պատկերացնում օրենսդրական փոփոխությունների համար, մենք մեր պատկերացումները ներկայացանենք։
-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ խորհրդարանից քաղաքական խոսք չի լսվում։ Ի՞նչ կասեք այս մասով:
-Առաջին անգամ եմ լսում։ Ո՞վ է նման բան ասել։
-Օրինակ, Հանրապետական կուսակցությունը։
-Իսկ խորհրդարանի նիստերը առաջին հինգօրյա, կամ այս երեք օրը, ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, քաղաքական բովանդակությունը է։ Չգիտեն` հանրապետականներն ինչ են ասում, բայց դե իրենց դեպքում հնարավոր է։
-Դուք բացարձակ մեծամասնություն եք խորհրդարանում։ Ընդդիմության դերը հիմա ո՞րն է։ Կարողանո՞ւմ է հակակշռել իշխանությանը։
-Դա ըննդիմությանը պետք է հարցնել։ Բայց իշխանությունը ընդդիմության բարձրացրած հարցերի հանդեպ վերաբերմունք ձեւակերպում է։ Շատ դեպքերում նաեւ նրանց ասածները հնարավորության դեպքում դառնում են փոփոխությունների առիթներ։ Խորհրդարանը նոր է սկսել աշխատել։ Շատ վաղ է դեռ ամբողջական գնահատականներ տալու առումով։ Մենք մեկ ու կես ամիս է` աշխատանքայիմ գրաֆիկի մեջ ենք մտած։ Մենք մարտի 5-ին նոր նստաշրջանը կսկսենք, որը արդեն խորհդարանական օրակարգով կլինի` հարցուպատասխան կառավարության հետ, եւ այլն։ Այդ ժամանակ արդեն հնարավորություն կլինի գնահատել ընդդիմության դերակատարումը, ընդդիմության վերահսկողությունը իշխանության նկատմամբ, իշխանության պատրաստակամությունը ընդդիմության տեսակետները վերցնելու, օրակարգ դարձնելու մաով։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան